Հոդվածի բանալի ‘Նոյեմբերյան’

Արտակարգ պատահար Նոյեմբերյանում` Գազ-66 մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, մահացել է 2, վիրավորվել 11 մարդ (լուսանկարներ)

Այսօր առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես Տավուշից News.armeniatv.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի Սալկուտ կոչվող հանդամասում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Շտապ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը` ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանի [...]

Նոյեմբերյանում մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է

Հուլիսի 24-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում, 54-ամյա Աշոտ Ծատուրյանի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան քաղաքի «Կոզմանթալա» կոչվող հանդամասի ճանապարհին դուրս է եկել բանուկ մասից, գլորվել ձորը: Վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՑԻ ՄԻԼԻՑԻՈՆԵՐՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

Մայիսի 6-ին Նոյեմբերյանում հարգանքի տուրք մատուցվեց 1991 թվականի մայիսի 6-ին խորհրդային զինուժի հարձակմանը դիմակայած ու զոհված նոյեմբերյանցի 14 միլիցիոներների հիշատակին:  20 տարի առաջ նրանք զոհվեցին Ոսկեպարի անտառում, երբ մեկնում էին սահմանը պաշտպանելու: Նրանց ընկերներն էլ գերվելով խորհրդային զինուժի կողմից՝ ամիսներ անցկացրին ադրբեջանական բանտերում: Թեեւ 20 տարի է անցել այդ եղերական լուսաբացից, սակայն միլիցիոներների սպանության հետ [...]

Բացվեց հեմոդիալիզի միկրոբաժանմունք

Փետրվարի 26-ին Նոյեմբերյան քաղաքի Նիկոլայ Նասիբյանի անվան հիվանդանոցում գործարկվեց հեմոդիալիզի միկրոբաժանմունք: Նոյեմբերյանի հիվանդանոցի եռահարկ շենքն անցյալ տարի նորոգվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած 317 միլիոն դրամով, ընթացքի մեջ է բուժհիմնարկը անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով հագեցնելու գործընթացը: Ոչ միայն Նոյեմբերյանում, այլեւ ամբողջ Տավուշի մարզում հեմոդիալիզի միկրոբաժանմունք չկար: Հիվանդները ստիպված էին հարյուրավոր կիլոմետրեր կտրելով բուժում ստանալ Վանաձորում [...]

Մեր հացի ամենամեծ վայիսը

Չի անցնում գեթ մեկ ամիս` առանց ՊԵԿ-ի կողմից «հերթական ապօրինի ձեռնարկատիրական գործունեության բացահայտումը» վերնագրով «ավետիսների»: Վերջին նման ավետիսը հայ ժողովրդին հաղորդվեց նախօրեին: ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցների քաջագործությունների շնորհիվ Տավուշի մարզի մի գյուղում առանց գրանցման առևտուր անող մի գյուղացի էր հայտնաբերվել. Հրազդանում բացահայտվել էր ապօրինի գործող մի թոնրատուն, որը, պատկերացնո՞ւմ եք, 15 օր շարունակ իր [...]

Որտե՞ղ է տրամաբանությունը

Ամեն առավոտ ժամը 10-ին Վանաձորից Նոյեմբերյան է ուղեւորվում խորհրդային արտադրության «ՊԱԶ» մակնիշի խիստ մաշված ավտոբուս, որի նորոգումը վարորդը կատարում է հենց ընթացքի ժամանակ: Ավտոբուսը Նոյեմբերյանից Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաք է վերադառնում ժամը 14-ին: Այս տանջահար ավտոբուսով հիմնականում երթեւեկում են սոցիալապես անապահով մարդիկ: Նրանց դժգոհությունն է հարուցել այն, որ Նոյեմբերյանից Ալավերդի (50 կմ հեռավորություն) երթեւեկի համար [...]

Ավագանու նիստ

Հարգելի Նոյեմբերյանցիներ Սեպտեմբերի 9-ին ժամը 16-ին տեղի է ունենալու Նոյեմբերյան Համայնքի ավագանու նիստ: Նիստի օրակարգի նախագիծը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Ցանկանում ենք նշել, որ համայնքի ավագանու նիստերը բաց են և յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել դրանց:

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Հարգելի այցելուներ սիրով հայտնում ենք Ձեզ, որ մենք նախաձեռնել ենք մեր նոր կայքի կառուցումը, որը շուտով  կներկայանա Ձեզ: Այժմ  Նոյեմբերյան.info-ն գտնվում է կառուցման և փորձարկման փուլում: Առայժմ դուք կարող եք օգտվել մեր նախկին  http://noy.do.am  կայքից: