Գործադիրը վերացրել է ոչ թե պատճառը, այլ հետևանքը
Կառավարությունը որոշել է ժամանակավոր ռեժիմով ներմուծված ավտոմեքենաների խնդրին ոչ թե համակարգային, այլ ժամանակավոր լուծում տալ։ Գործադիրը նախընտրել է ոչ թե վերանայել ավտոմեքենաների մաքսազերծման պայմանները, այլ բյուջեից վարկային միջոցներ հատկացնել՝ Հայաստանում շահագործվող Վրաստանի պետհամարանիշներով ավտոմեքենաները մաքսազերծելու համար։ Փաստորեն, կառավարությունը նախընտրել է վերացնել ոչ թե պատճառը, այլ հետևանքը։
րեկ կառավարության նիստին հաստատվել է Հայաստանի մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ՀՀ քաղաքացիների կողմից ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծմանն աջակցելու նպատակով պետբյուջեի միջոցների հաշվին վարկերի տրամադրման կարգը: Այդ նպատակով ֆինանսների նախարարությանը հատկացվել է Դ300 մլն։
RSS
Twitter









