Ինչո՞ւ ձախողվեց «կոշիկի բիզնեսը»

noyemberyanՆոյեմբերյան քաղաքի կենտրոնում, Երեւանյան փողոցի վրա վագոն-տնակում Նորիկ Սահակյանը ընկերոջ` Համլետ Գիշյանի հետ 7 ամիս առաջ համատեղ բիզնես սկսեց. որակյալ, բայց համեմատաբար էժան կոշիկներ էին կարում եւ նորոգում: 20 օր առաջ «Նորիկ Սահակյան» անհատ ձեռներեցը գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն է տվել Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչություն:

Համատեղ բիզնեսից մնացել են Համլետ Գիշյանին պատկանող վագոն-տնակի դարակներին դարսված նոր, չիրացված, նաեւ վերանորոգված, սակայն տերերի կողմից չտարված կոշիկներ: «Սպասում ենք, որ ձմռան ընթացքում նորոգած կոշիկները գան-տանեն, այս ցավից պրծնենք: Դրանք էլ չեն տանում: Տարածների տերերն էլ ասում են` թոշակը կամ նպաստը ստանանք` նորոգման փողը կտանք: Թոշակն ու նպաստը ստանում, չեն տալիս, ուրիշ հոգսեր ունեն»,- ասում է Նորիկը եւ ցույց տալիս ապառիկի` «նիսյայի» տետրի 10 էջ գրառումները: 41-ամյա Նորիկը կոշիկի հմուտ մասնագետ է. տարիներ առաջ աշխատել է Երեւանի կոշիկի «Լյուքս» ֆաբրիկայում, նաեւ` Եղվարդի մարզական կոշիկների գործարանում, 6 տարի որպես կոշիկի մոդելավորող` Վորոնեժի կոշիկի ֆաբրիկայում: Նա Նոյեմբերյանի տարածաշրջանի եզակի կոշկակարներից է, ով կոշիկ է կարում նաեւ հատուկ պատվերով` հարթաթաթություն, ոտքի ձեւախախտումներ կամ անսովոր կառուցվածք ունեցողների համար: Նաեւ կատարում է կոշիկների մաշված տակդիրների փոխարինում նորերով: «Մեր գործն ամենաաղքատ մարդկանց հետ է: Գյուղացին գոմից թրքոտ կոշիկով գալիս է, նորոգում եմ: Ես որ մեռնեմ, իմ գործը շարունակող չի լինի»,- հոռետեսորեն ասում է Նորիկը: Նրա եւ Համլետ Գիշյանի ծառայություններից օգտվելու համար հաճախորդներ են գալիս շուրջ 30 կմ հեռավորությունից, Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր բնակավայրերից` Բարեկամավանից, Կոթիից, Բագրատաշենից, Այրում քաղաքից: Նորիկի եւ Համլետի համատեղ փոքր բիզնեսի ձախողման պատճառները երկուսն են` սահմանամերձ տարածաշրջանի բնակչության ցածր գնողունակությունը եւ բարձր տոկոսադրույքներով վարկերը:

ԳԵՏՈՒՄ ԽԵՂԴՎԵԼ Է

Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Սաշիկ Արզումանյանը մայիսի 1-ի առավոտյան մեկնել է Բերդի տարածաշրջանի «Լվի թալա» հանդամաս՝ սունկ հավաքելու, եւ չի վերադարձել: Աղսու գետի ափին հայտնաբերվել է Սաշիկ Արզումանյանին պատկանող ուսապարկը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարար վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գագիկ Մատինյանը հայտնեց, որ մայիսի 2-ին, ժամը 13-ի դրությամբ, հայտնաբերվել է Սաշիկ Արզումանյանի դիակը: Մատինյանի խոսքով, դիակը հայտնաբերել են Տավուշի հրշեջ ջոկատի անդամները:

ԴԱՍԸՆԹԱՑ-ԱՇԽԱՏԱՆՔ

“ՌԵԿՈՆ ՓՐԻՆԹ” ՍՊԸ-ն կազմակերպում է ապահովագրական գործակալների անվճար դասընթաց:
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին Ընկերությունը կառաջարկի ապահովագրական գործակալի աշխատանք:

 

 

Տավուշցիներին հասանելի չէ «Դիլիջանը»

Դիլիջան քաղաքի կենտրոնից 7 կմ հեռավորությամբ գործում է հանքային ջրերի «Դիլիջան» գործարանը: Թբիլիսիում հրատարակվող «Բուժական Կովկաս» ամսագրի 1915 թ. դեկտեմբերի համարում Դիլիջանի հանքային ջրերի մասին երկու ծավալուն հոդված կա: Ամսագիրը տեղեկացրել է, որ Բլդան ձորի հանքային ջուրն օգտագործվել է Դիլիջանի զինվորական հիվանդանոցում:

Հանքային ջուրը Բլդանից հիվանդանոց է բերվել տակառներով: Հիվանդանոցի բժիշկը ջուրը հիվանդների համար որպես բուժամիջոց դուրս գրելով` այն անվանել է «Դիլիջանկի»:

Ինչպես տեղեկացնում է Դիլիջանի քաղաքապետարանի «Դիլիջան» թերթը, ճահճային վիճակում գտնվող հանքաղբյուրի օգտագործման համար առաջին անգամ նախագիծ է կազմվել եւ գումարներ են տրամադրվել 1925-1926 թթ.:

1947 թ. ամռանը Բլդան գետի փոքրիկ հովտում, մայրուղուց 2 կմ հեռավորությամբ, սկսվել է հանքային ջրի գործարան տանող ճանապարհի կառուցումը: Երկու տարի անց գործարանը տվել է առաջին արտադրանքը` տարեկան 2.5-3 մլն շիշ «Դիլիջան» հանքային ջուր:

ԿԻՆԸ՝ ՏԱՆԻՔՈՒՄ

Նոյեմբերյանի բնակչուհի Լուսյա Խաչատրյանը գոյատեւում է 25 հազար դրամ թոշակով, տաքանում դեն նետված արկղեր վառելով, իր ճակատագրից էլ չի դժգոհում:

 

80-ամյա Լուսյա Խաչատրյանը ապրում է Նոյեմբերյան քաղաքի հյուրանոցում, որն արդեն 14 տարի վերածվել է բազմաբնակարան շենքի: 1980-ական թվականների վերջին կառուցված շենքն այդպես էլ որպես հյուրանոց չծառայեց: 1996-97 թվականներին այստեղ բնակություն հաստատեցին քաղաքի տնազուրկ ընտանիքները: 80-ամյա Լուսյան ծնունդով Իջեւանի Վազաշեն գյուղից է: 1963թ. ամուսնացել է Եգիպտոսից հայրենադարձված, ծնողազուրկ Թադեւոս Նաջարյանի հետ, ով իրենից մեծ էր 16 տարով: Թադեւոսը կոշկակար էր: Նա մահացել է 1988 թվականին: Լուսյա Խաչատրյանը 3 որդի ունի, սակայն միայնակ է ապրում: Զավակներից ավագը՝ 48-ամյա Կարապետ Նաջարյանը ապրում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, մյուս երկուսն էլ՝ Ռուսաստանի Ռոստովի նահանգի Կույբիշեւ քաղաքում: Փոքրը՝ Արշակը, երթուղային միկրոավտոբուսի վարորդ է, միջնեկը՝ Սարգիսը, տարբեր գործեր է անում: Լուսյա Խաչատրյանի ընտանիքը Նոյեմբերյանի բազմաբնակարան շենքերից մեկում 2 սենյականոց բնակարան ուներ: Մոտ 10 տարի առաջ Սարգիսը վաճառել է այդ տունը: Լուսյայի պատմելով՝ տունը 5 միլիոնով (նա չի հիշում, թե ինչ արժույթով) են ծախել: Այս գումարից մի վագոն-տնակ են գնել, ուր բնակվել է Լուսյան, մնացածը տղան է վերցրել: Սակայն շուտով ավագ որդին այդ վագոն-տնակը վաճառել է այն նոյեմբերյանցուն, ումից գնել էին:
«Կարապետն եկավ, ասաց՝ տեղս նեղ է, դոմիկը ծախեց, փողը վերցրեց»,- ասում է տարեց կինը:

«ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁ ԴՆԵԼՈՎ ՀՈ ՉԷ՞»

Վրաստանին սահմանակից մարզերի բնակիչ՝ վրացական գրանցումով մեքենաների վարորդները առանձնապես ոգեւորված չեն անտոկոս վարկ ստանալու հեռանկարից:

 

Տավուշում ոմանք դեռ տեղյակ չեն
Տավուշի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյանն ասաց, որ իրենց մարզպետարանում ընթանում է վրացական համարանիշներով մեքենաների հաշվառումը: Նա այդ մասին նաեւ հեռախոսով պարզաբանումներ է տալիս վրացական համարանիշներով մեքենաների վարորդներին: Սակայն Նոյեմբերյանի տաքսիստներից ոմանք դեռ տեղյակ չեն այս մասին, թեեւ երկու օր տեղական հեռուստաընկերությամբ դրա վերաբերյալ հայտարարություն է տրվել: Նոյեմբերյանում էլ մի տաքսիստ, չցանկանալով մաքսազերծման համար բյուջեից անտոկոս վարկ ստանալ, քանդել եւ պահեստամասերի է վերածել 10 տարվա իր «Ժիգուլին»:
Շիրակում թուքումուր՝ հերթագրվողներին

Ծառահատ ձյուն

Վերջին շաբաթվա ընթացքում Նոյեմբերյանի տարածաշրջանում առատ տեղումների պատճառով ծառերը ձյան հաստ շերտով են պատվել: Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, ինչպես նաեւ միջպետական ճանապարհի Կողբ-Բերդավան հատվածում բազմաթիվ մայրիների ճյուղեր կոտրվել են: Քաղաքի կենտրոնում մի մայրու ճյուղերն այնքան էին վնասված, որ ստիպված ծառը կտրել են: Ներկայումս Նոյեմբերյանի տարածաշրջանում շարունակում է ձյուն տեղալ: Հետո կերեւա, թե ինչքան «ապօրինի ծառահատում» է արել ձյունը:

 

Բացվեց հեմոդիալիզի միկրոբաժանմունք


Փետրվարի 26-ին Նոյեմբերյան քաղաքի Նիկոլայ Նասիբյանի անվան հիվանդանոցում գործարկվեց հեմոդիալիզի միկրոբաժանմունք: Նոյեմբերյանի հիվանդանոցի եռահարկ շենքն անցյալ տարի նորոգվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած 317 միլիոն դրամով, ընթացքի մեջ է բուժհիմնարկը անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով հագեցնելու գործընթացը:
Ոչ միայն Նոյեմբերյանում, այլեւ ամբողջ Տավուշի մարզում հեմոդիալիզի միկրոբաժանմունք չկար: Հիվանդները ստիպված էին հարյուրավոր կիլոմետրեր կտրելով բուժում ստանալ Վանաձորում կամ Երեւանում:

ԿՍՏԵՂԾՎԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

Փետրվարի 26-ին եւ 27-ին Տավուշի մարզի Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան եւ Բերդ քաղաքներում կայացան արտակարգ իրավիճակներում բժշկական առաջին օգնության դասընթացներ:
Ինչպես տեղեկացանք Շվեյցարիայի համագործակցության եւ զարգացման գրասենյակի աշխատակից Սերգեյ Հովհաննիսյանից, այդ ուսուցումը գրասենյակի «Արձագանք» ծրագրի բաղկացուցիչն է: «Արձագանքի» շրջանակներում Տավուշի եւ Վայոց ձորի մարզերում ստեղծվելու են 7 բժշկական ստորաբաժանումներ՝ յուրաքանչյուրը 20 բուժաշխատողով: Այս մասնագիտացված խմբերը պետք է տուժածներին աղետի վայրում հրատապ բուժօգնություն ցուցաբերեն, արդյունավետ համագործակցեն փրկարարների հետ:

Ինչո՞ւ կառավարությունը չի իջեցնում ավտոմեքենաների մաքսատուրքը

Գործադիրը վերացրել է ոչ թե պատճառը, այլ հետևանքը

Կառավարությունը որոշել է ժամանակավոր ռեժիմով ներմուծված ավտոմեքենաների խնդրին ոչ թե համակարգային, այլ ժամանակավոր լուծում տալ։ Գործադիրը նախընտրել է ոչ թե վերանայել ավտոմեքենաների մաքսազերծման  պայմանները, այլ բյուջեից վարկային միջոցներ  հատկացնել՝ Հայաստանում շահագործվող Վրաստանի պետհամարանիշներով ավտոմեքենաները մաքսազերծելու համար։ Փաստորեն, կառավարությունը  նախընտրել է վերացնել ոչ թե պատճառը, այլ հետևանքը։

րեկ կառավարության նիստին հաստատվել է Հայաստանի մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ՀՀ քաղաքացիների կողմից ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծմանն աջակցելու նպատակով պետբյուջեի միջոցների հաշվին վարկերի տրամադրման կարգը: Այդ նպատակով  ֆինանսների նախարարությանը հատկացվել է Դ300 մլն։