Արխիվ ‘Նորություններ’ կատեգորիայի

ՄԱՀԱՑԱՎ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԱՆՏԵՐ

Երկու ամիս առաջ՝ մարտի 4-ին «Կինը տանիքում. Նոյեմբերյանի բնակչուհի Լուսյա Խաչատրյանը գոյատեւում է 25 հազար դրամ թոշակով, տաքանում՝ դեն նետված արկղեր վառելով, իր ճակատագրից էլ չի դժգոհում» հրապարակմամբ ներկայացրել ենք Նոյեմբերյանի նախկին հյուրանոցի տանիքում միայնակ ապրող Լուսյա Խաչատրյանի տխուր կյանքը: Լ. Խաչատրյանը 3 որդի ունի, սակայն միայնակ է ապրում: Զավակներից ավագը՝ 48-ամյա Կարապետ Նաջարյանը ապրում [...]

Ինչո՞ւ ձախողվեց «կոշիկի բիզնեսը»

Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, Երեւանյան փողոցի վրա վագոն-տնակում Նորիկ Սահակյանը ընկերոջ` Համլետ Գիշյանի հետ 7 ամիս առաջ համատեղ բիզնես սկսեց. որակյալ, բայց համեմատաբար էժան կոշիկներ էին կարում եւ նորոգում: 20 օր առաջ «Նորիկ Սահակյան» անհատ ձեռներեցը գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն է տվել Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչություն: Համատեղ բիզնեսից մնացել են Համլետ Գիշյանին պատկանող վագոն-տնակի դարակներին դարսված [...]

ԳԵՏՈՒՄ ԽԵՂԴՎԵԼ Է

Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Սաշիկ Արզումանյանը մայիսի 1-ի առավոտյան մեկնել է Բերդի տարածաշրջանի «Լվի թալա» հանդամաս՝ սունկ հավաքելու, եւ չի վերադարձել: Աղսու գետի ափին հայտնաբերվել է Սաշիկ Արզումանյանին պատկանող ուսապարկը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարար վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գագիկ Մատինյանը հայտնեց, որ մայիսի 2-ին, ժամը 13-ի դրությամբ, հայտնաբերվել է [...]

ԴԱՍԸՆԹԱՑ-ԱՇԽԱՏԱՆՔ

“ՌԵԿՈՆ ՓՐԻՆԹ” ՍՊԸ-ն կազմակերպում է ապահովագրական գործակալների անվճար դասընթաց: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին Ընկերությունը կառաջարկի ապահովագրական գործակալի աշխատանք:    

Տավուշցիներին հասանելի չէ «Դիլիջանը»

Դիլիջան քաղաքի կենտրոնից 7 կմ հեռավորությամբ գործում է հանքային ջրերի «Դիլիջան» գործարանը: Թբիլիսիում հրատարակվող «Բուժական Կովկաս» ամսագրի 1915 թ. դեկտեմբերի համարում Դիլիջանի հանքային ջրերի մասին երկու ծավալուն հոդված կա: Ամսագիրը տեղեկացրել է, որ Բլդան ձորի հանքային ջուրն օգտագործվել է Դիլիջանի զինվորական հիվանդանոցում: Հանքային ջուրը Բլդանից հիվանդանոց է բերվել տակառներով: Հիվանդանոցի բժիշկը ջուրը հիվանդների համար որպես [...]

ԿԻՆԸ՝ ՏԱՆԻՔՈՒՄ

Նոյեմբերյանի բնակչուհի Լուսյա Խաչատրյանը գոյատեւում է 25 հազար դրամ թոշակով, տաքանում դեն նետված արկղեր վառելով, իր ճակատագրից էլ չի դժգոհում:   80-ամյա Լուսյա Խաչատրյանը ապրում է Նոյեմբերյան քաղաքի հյուրանոցում, որն արդեն 14 տարի վերածվել է բազմաբնակարան շենքի: 1980-ական թվականների վերջին կառուցված շենքն այդպես էլ որպես հյուրանոց չծառայեց: 1996-97 թվականներին այստեղ բնակություն հաստատեցին քաղաքի տնազուրկ ընտանիքները: [...]

«ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁ ԴՆԵԼՈՎ ՀՈ ՉԷ՞»

Վրաստանին սահմանակից մարզերի բնակիչ՝ վրացական գրանցումով մեքենաների վարորդները առանձնապես ոգեւորված չեն անտոկոս վարկ ստանալու հեռանկարից:   Տավուշում ոմանք դեռ տեղյակ չեն Տավուշի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյանն ասաց, որ իրենց մարզպետարանում ընթանում է վրացական համարանիշներով մեքենաների հաշվառումը: Նա այդ մասին նաեւ հեռախոսով պարզաբանումներ է տալիս վրացական համարանիշներով մեքենաների վարորդներին: Սակայն Նոյեմբերյանի տաքսիստներից ոմանք դեռ [...]

Ծառահատ ձյուն

Վերջին շաբաթվա ընթացքում Նոյեմբերյանի տարածաշրջանում առատ տեղումների պատճառով ծառերը ձյան հաստ շերտով են պատվել: Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, ինչպես նաեւ միջպետական ճանապարհի Կողբ-Բերդավան հատվածում բազմաթիվ մայրիների ճյուղեր կոտրվել են: Քաղաքի կենտրոնում մի մայրու ճյուղերն այնքան էին վնասված, որ ստիպված ծառը կտրել են: Ներկայումս Նոյեմբերյանի տարածաշրջանում շարունակում է ձյուն տեղալ: Հետո կերեւա, թե ինչքան «ապօրինի ծառահատում» է [...]

Բացվեց հեմոդիալիզի միկրոբաժանմունք

Փետրվարի 26-ին Նոյեմբերյան քաղաքի Նիկոլայ Նասիբյանի անվան հիվանդանոցում գործարկվեց հեմոդիալիզի միկրոբաժանմունք: Նոյեմբերյանի հիվանդանոցի եռահարկ շենքն անցյալ տարի նորոգվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած 317 միլիոն դրամով, ընթացքի մեջ է բուժհիմնարկը անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով հագեցնելու գործընթացը: Ոչ միայն Նոյեմբերյանում, այլեւ ամբողջ Տավուշի մարզում հեմոդիալիզի միկրոբաժանմունք չկար: Հիվանդները ստիպված էին հարյուրավոր կիլոմետրեր կտրելով բուժում ստանալ Վանաձորում [...]

ԿՍՏԵՂԾՎԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

Փետրվարի 26-ին եւ 27-ին Տավուշի մարզի Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան եւ Բերդ քաղաքներում կայացան արտակարգ իրավիճակներում բժշկական առաջին օգնության դասընթացներ: Ինչպես տեղեկացանք Շվեյցարիայի համագործակցության եւ զարգացման գրասենյակի աշխատակից Սերգեյ Հովհաննիսյանից, այդ ուսուցումը գրասենյակի «Արձագանք» ծրագրի բաղկացուցիչն է: «Արձագանքի» շրջանակներում Տավուշի եւ Վայոց ձորի մարզերում ստեղծվելու են 7 բժշկական ստորաբաժանումներ՝ յուրաքանչյուրը 20 բուժաշխատողով: Այս մասնագիտացված խմբերը պետք [...]