Այսօր առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես Տավուշից News.armeniatv.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի Սալկուտ կոչվող հանդամասում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Շտապ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը` ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանի [...]
Արխիվ ‘Նորություններ’ կատեգորիայի
Արտակարգ պատահար Նոյեմբերյանում` Գազ-66 մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, մահացել է 2, վիրավորվել 11 մարդ (լուսանկարներ)
Նոյեմբերյանում մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է
Հուլիսի 24-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում, 54-ամյա Աշոտ Ծատուրյանի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան քաղաքի «Կոզմանթալա» կոչվող հանդամասի ճանապարհին դուրս է եկել բանուկ մասից, գլորվել ձորը: Վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
ԵՐԵՔ ՕՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵԶՐԻՆ
Նոյեմբերյան քաղաքի ծայրին, դեպի Իջեւան ձգվող ճանապարհի եզրին թափված է 47-ամյա Ալիսա Քառյանի համեստ ունեցվածքը՝ անկողինը, հագուստը, դույլեր, աթոռներ եւ այլն: Կողքին կանգնած է ինքը: Նա արդեն 3 օր ու գիշեր անցկացնում է բաց երկնքի տակ: Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այս հատվածով երթեւեկողները տարակուսած նայում են այդ ուղղությամբ: Ալիսան լրագրողիս հետ զրույցում ասաց, որ ինքը ամուսնացած [...]
Լեւոն Արոնյան եւ Արիանա
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ուղիղ մեկ ամիս է` Հայաստանում է: Նա այստեղ է իր սիրելիի` ֆիլիպինուհի Արիանայի հետ: Լեւոն Արոնյանին պատահաբար հանդիպեցինք թենիսի եւ ֆիտնեսի ակումբում ընկերուհու հետ մարզվելիս:):
«ԿԵՆՏՐՈՆԸ» ԿՀԱՍՆԻ ՏԱՎՈՒՇ
Առաջիկա մի քանի օրում Տավուշի մարզում «Կենտրոն» հեռուստաընկերությունը եթեր է մտնելու: Նոյեմբերյանի հեռուստաաշտարակում արդեն տեղադրվել են արբանյակային հաղորդում ստանալու եւ վերահեռարձակելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները: Հեռարձակում ապահովելու համար օգտագործվելու է նաեւ ինտերնետային կապը:
159 ԴՐԱՄ՝ 3 ԱՆԳԱՄ ՍՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մինչ Երեւանում քաղաքապետարանը հոգացել է մանկապարտեզ հաճախող երեխաների ծախսերը, մարզերում նախադպրոցական հաստատություններում սննդի խնդիր կա: Նոյեմբերյանի թիվ 2՝ «Հեքիաթ» մանկապարտեզը 4 խումբ, 100 սան ունի: Այս մանկապարտեզը «Քայլ առ քայլ» ծրագրի Հայաստանում գործող վերապատրաստման 6 կենտրոններից մեկն է: Մանկապարտեզի տնօրեն, 2001թ. հանրապետությունում լավագույն դաստիարակ ճանաչված Փառանձեմ Խանգելդյանն ասում է, որ յուրաքանչյուր երեխայի համար ծնողներից ամսական 3500 [...]
ՀԵՂԵՂ՝ 130 ՀԱԶԱՐ $-ԻՑ ՀԵՏՈ
Մայիսի 16-ի երեկոյան հեղեղվել է անշարժ գույքի կադաստրի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանման շենքը: Պատճառը զուգարանում ջրի փականների անսարքությունն է: Ողջ շենքի հատակները ծածկվել էին ջրի 30 սանիտիմետրանոց շերտով: Ավելի քան երկու ժամ, ժամը 22-ից մինչեւ կեսգիշեր կադաստրի տարածքային ստորաբաժանման աշխատողները եւ շենքի հարեւանությամբ ապրող նոյեմբերյանցիները սենյակներից հեռացնում էին ջուրը: Կադաստրային բազմաթիվ գործեր թրջվել են: Դեռ հայտնի [...]
ՏԱՎՈՒՇԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ (Մայր աթոռը փող ունի, բայց չի կառուցում, Նոյեմբերյանի քաղաքապետարանը ուզում է կառուցել, բայց փող չունի)
2010 թվականի դեկտեմբերի 10-ին Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հայրապետական կոնդակով ստեղծվեցին Հայ առաքելական եկեղեցու երկու նոր թեմեր՝ Տավուշի եւ Վայոց ձորի: Մինչ այդ՝ Տավուշը Գուգարաց թեմից «կիսանկախ» վիճակում էր: Կարգավիճակի բարձրացումը, սակայն, չլուծեց որոշ հին, ձգձգված հարցեր: 16 200 բնակիչ ունեցող առողջարանային քաղաք Դիլիջանը եկեղեցի չունի: Դիլիջանում եկեղեցի կառուցելու համար դեռեւս 2006 թվականին բարերարները Մայր աթոռին [...]
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՑԻ ՄԻԼԻՑԻՈՆԵՐՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
Մայիսի 6-ին Նոյեմբերյանում հարգանքի տուրք մատուցվեց 1991 թվականի մայիսի 6-ին խորհրդային զինուժի հարձակմանը դիմակայած ու զոհված նոյեմբերյանցի 14 միլիցիոներների հիշատակին: 20 տարի առաջ նրանք զոհվեցին Ոսկեպարի անտառում, երբ մեկնում էին սահմանը պաշտպանելու: Նրանց ընկերներն էլ գերվելով խորհրդային զինուժի կողմից՝ ամիսներ անցկացրին ադրբեջանական բանտերում: Թեեւ 20 տարի է անցել այդ եղերական լուսաբացից, սակայն միլիցիոներների սպանության հետ [...]
ՄԱՀԱՑԱՎ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԱՆՏԵՐ
Երկու ամիս առաջ՝ մարտի 4-ին «Կինը տանիքում. Նոյեմբերյանի բնակչուհի Լուսյա Խաչատրյանը գոյատեւում է 25 հազար դրամ թոշակով, տաքանում՝ դեն նետված արկղեր վառելով, իր ճակատագրից էլ չի դժգոհում» հրապարակմամբ ներկայացրել ենք Նոյեմբերյանի նախկին հյուրանոցի տանիքում միայնակ ապրող Լուսյա Խաչատրյանի տխուր կյանքը: Լ. Խաչատրյանը 3 որդի ունի, սակայն միայնակ է ապրում: Զավակներից ավագը՝ 48-ամյա Կարապետ Նաջարյանը ապրում [...]
RSS
Twitter

Տեղադրվել է
Տեգեր:


