Նոյեմբերյանի մասին

Աշխարհագրություն

Նոյեմբերյան  համայնքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի հյուսիսային մասում` 800-900մ բարձրության վրա, Ոսկեփառի լեռնաշղթայի ստորին մասում, Կողբ գետի աջ վտակի հովտում, հյուսիս-արևմուտքից Գուգարաց լեռնաշղթան է:   Հարակից գյուղերը Կողբը, Դովեղը և Ջուջևանն են: Համայնքի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 4009 հա, բնակչությունը` 5500 մարդ:

Համայնքը գտնվում է Երևանից 198 կմ հեռավորության վրա, ռելիեֆը բարդ է, լանջերը թեք են, կտրված, հարթ է միայն տարածքի կենտրոնական մասը:

Նոյեմբերյանը գտնվում է թույլ խոնավ մերձարևադարձային գոտում և կրում է լեռնաանտառային գոտուն հատուկ կլիմայի գծեր` չափավոր ցուրտ ու խոնավ ձմեռ, և տաք ու ու շոգ, համեմատաբար խոնավ ամառ: Միջին տարեկան ջերմաստիճանը 10.4Օ C է: Արևափայլի տարեկան տևողությունը հասնում է շուրջ 2100 ժամի;

Նոյեմբերյան համայնքի տարածքի շրջակայքը հիմնականում ներկայացված է անտառային լանդշաֆտով: Անտառի եզրը գտնվում է Նոյեմբերյանից 500-600 մետր հեռավորության վրա:

Պատմություն

Արցախյան հակամարտության ժամանակ սովետական բանակը դիտավորյալ զբաղվում էր հայերի թալանով և սպանություններով, այդ թվում Հայկական ՍՍՀ-ի  ՆԳՆ աշխատակիցների: Նոյեմբերյանի մոտակայքը, հիմնականում Նոյեմբերյան-Իջևան ճանապարհ, սիստեմատիկ գնդակոծվում են Ադրբեջանի կողմից տարբեր տրամաչափի զենքերից, ինչը նույնիսկ շրջան ԵԱՀԿ-ի այցելության պատճառն է դարձել շրջան:

Սպորտ

Նոյեմբերյանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործում է մարզադպրոց, որտեղ կան բասկետբոլի, ֆուտբոլի, ըմբշամարտի, կարատեի խմբակներ: Նոյեմբերյանում գործում է նաև գրոսմայստեր “Լևոն Արոնյանի” անվան շախմատի դպրոցը: