Շարունակում է արտագաղթը Հայաստանի Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանամերձ, առավել վտանգավոր գոտում գտնվող գյուղերից, ինչի պատճառով տարեցտարի նվազում է այդ գյուղերի դպրոցների աշակերտների թիվը: Սահմանամերձ Բարեկամավանում այս տարի առաջին դասարան չկա: Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է ընդամենը 35 աշակերտ, մինչդեռ 1970-ականներին տեղի ութամյա դպրոցն ուներ 10 անգամ ավելի` 330 աշակերտ: Բերքաբերի միջնակարգ դպրոցն ունի 45 աշակերտ: [...]
Արխիվ September, 2010
ՊՈՄՊԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Միայն արե՞ւն է մեղավոր, որ Նոյեմբերյանում ջուր չկա տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում ամեն տարի հուլիս-սեպտեմբեր ամիսներին խմելու ջրի սուր պակաս է լինում: Նոյեմբերյանցիների «աչքը ջուր է կտրում» ջրին սպասելիս: Հիմա քաղաքի բազմաբնակարան շենքերին ջուր է տրվում 3 կամ 5 օրը մեկ: Ջրամատակարարման ժամն էլ պետք է գուշակել. սովորաբար այն տրվում է առավոտյան 8-ին, երբեմն՝ երեկոյան [...]
Վաճառվում է առանձնատուն
ք. Նոյեմբերյան Մուրացանի 6 հասցեմ (բաղնիքի թաղ) վաճառվում է երկհարկանի առանձնատուն 500 ք/մ տնամերձ հողամասով: Գինը պայմանագրային : Հեռ 077-19-17-40
Տուժել է անմեղ քաղաքացին
Նոյեմբերյանի բնակիչ Սեդա Փաշիկյանը զրկվել է նպաստից, քանզի ինչ-որ պաշտոնյա չի տարբերում զրոն ութից եւ երկուսից: 58-ամյա Սեդա Փաշիկյանն ապրում է միայնակ, Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցի 7-րդ շենքի թիվ 3, 26 քմ մակերեսով բնակարանում: Առաջին հարկի նրա բնակարանի դռան վրա դեռ խորհրդային ժամանակներից է «3» նկարված: Մանկուց հաշմանդամ, այդպես էլ չամուսնացած Սեդան այստեղ բնակվում [...]
ՄԵՐՕՐՅԱ «ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ»
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը 2010-ը հայտարարել է Տավուշի մարզի ամենահեռավոր (Նոյեմբերյան քաղաքից՝ 33, մարզկենտրոն Իջեւանից՝ 60 կմ) սահմանի ամենավտանգավոր գոտում գտնվող գյուղի՝ Բարեկամավանի տարի: Գյուղի համար չգիտենք, սակայն 29-ամյա գյուղապետ Գարիկ Աբազյանի համար այս տարին հաստատ արդյունավետ կլինի: Հոկտեմբերի 10-ին նա կամուսնանա: Հարսնացուն բարեկամավանացի է, ով 16 տարի առաջ ընտանիքի հետ բնակություն է [...]
Ավագանու նիստ
Հարգելի Նոյեմբերյանցիներ Սեպտեմբերի 9-ին ժամը 16-ին տեղի է ունենալու Նոյեմբերյան Համայնքի ավագանու նիստ: Նիստի օրակարգի նախագիծը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Ցանկանում ենք նշել, որ համայնքի ավագանու նիստերը բաց են և յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել դրանց:
Միջադեպ ԼՂՀ Շփման գծում
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արևելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների և ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել:
ԷՇՈՎ ԴԵՊԻ ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱ
Զանազան պաշտոնյաներ շատ են սիրում խոսել Հայաստանի տնտեսական աճի, մարդկանց կենսապայմանների բարելավման մասին: Նրանք, հավանաբար, իրենց կյանքը նկատի ունեն, որովհետեւ իրականությունն այլ է: Այս հեծյալին հանդիպեցի Տավուշի մարզի Զորական գյուղի մուտքի մոտ, Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղում սրընթաց արշավելիս: ՀՀ քաղաքացին 21-րդ դարում էշով փայտ է կրում ձմռանը չմրսելու համար: Իսկ վագրային թռիչքներով զարգացող Հայաստանի մասին պաշտոնյաների [...]
«ՀԱՆՃԱՐԻ ԹՌԻՉՔԸ» ԴԵՊԻ «ԴԺՈԽՔԻ ՃԱՄՓԱ»
Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի տան դահլիճի վատթար վիճակի մասին արդեն գրել ենք («Առավոտ», 08.20.2010՝ «Մշակութային օջախը՝ կիսավեր»): Հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ Իջեւանի «ԻՇԿ» ընկերությունը մշակութային այս օջախի նորոգումը կիսատ-պռատ է կատարել եւ բազում թերություններով: Նորոգումից հետո պատերին եւ հատակին բազմաթիվ ճեղքերով, սակայն հանդիսատեսներով լի դահլիճում օգոստոսի 26-ին ներկայացվեց Ալեքսանդր Հովսեփյանի «Հանճարի թռիչքը» երկու գործողությամբ [...]
RSS
Twitter

Տեղադրվել է
Տեգեր: 

