Արխիվ July, 2010

Երեք տարբեր Վարդավառ

Հուլիսի 25-ին Տավուշի մարզում շուքով տոնվեց Վարդավառը, որի ժամանակ մարդիկ հարազատներով, ընկերներով անտառներում, սարերում խորոված են անում, քեֆ-ուրախություն եւ իրար վրա ջուր լցնում: Մարզում ավանդաբար Վարդավառը տոնում են հուլիս ամսվա 20-ից հետո առաջին կիրակի օրը, իսկ սահմանամերձ Ոսկեպարում՝ օգոստոսի առաջին կիրակի օրը: Այս տարի ոսկեպարցիները Վարդավառը կնշեն օգոստոսի 1-ին: Երեւանում եւ հանրապետության մեծ մասում այս [...]

Հերթական սողանքի վտանգը

Մեր կայքի նախորդ նյութերում բազմիցս նշվել են Տավուշի մարզի ճանապարհային սողանքների մասին, որոնց պատճառով երթևեկությունը ժամանակ առ ժամանակ դադարեցվել է: Այս անգամ մեր թղթակից նկատել է հնարավոր սողաքի վտանգը. մնում է միայն ավելացնել, որ նկարաված ճանապարհը վերջերս է բարեկարգվել և համարվում է “նոր ու ապահով”…

Հերթ Բագրատաշենի անցակետում

Յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին Բագրատաշենի անցակետը դառնում է անանցելի: Պատճառը Քոբուլեթիում հանգստանալ ցանկացողների քանակի ավելացումն է: “Չգիտես” ինչու մեր հայրենակիցները նախընտրում են նման հերթերի միջով հասնել Քոբուլեթի, իրենց կապուատչյա Սևանը թողնելով օտարերկրացիներին…

Լարերի կարճ միացումից…

Հուլիսի 21-ին, ժամը 17.30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «ԱրմենՏելի» Նոյեմբերյանի սպասարկման եւ վաճառքի սրահի տանիքում: Պատճառը էլեկտրական հոսանքի կարճ միացումն է եղել: Շատ արագ դեպքի վայր է ժամանել Նոյեմբերյանի հրշեջ ջոկատը եւ հակահրդեհային միջոցառումներ ձեռնարկել: «ԱրմենՏելի» աշխատակցի վկայությամբ, կարճ միացումից տուժել են սրահի համակարգիչները, չնայած ապահովված են հոսանքի լարման կարգավորման սարքավորումներով: Դեպքից հետո Նոյեմբերյանում անջատվել [...]

ՎԻՇԱՊ ՕՁԸ՝ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ

Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանները հատվում են Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի Ղիասի քար տեղամասի մոտ: Այստեղ վրաց սահմանապահները մի շաբաթ առաջ ինքնաձիգի բազմաթիվ կրակոցներով սպանել են 6 մետրանոց օձ եւ այն կախել հայ-վրացական սահմանագծի երկաթաձողի վրա: Սպանված վիշապին բջջային հեռախոսով լուսանկարել են սահմանապահ զինվորականները: Անցած 6 ամսում Տավուշում օձի խայթոցի 4 դեպք է [...]

20 հազար մեղու՝ ձեռքին

Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի 16-ամյա դպրոցական Սմբատ Պետրոսյանի ձեռքին հավաքվել է 4 կգ ընդհանուր քաշով շուրջ 20 հազար մեղու: Ձեռքին շաքարավազ քսելով՝ Սմբատը կարողանում է իրեն ենթարկել մեղվափեթակից հեռացող մեղվին եւ նրա հետեւից գնացողներին: Այս կերպ նա հիմնում է նոր մեղվաընտանիք: Տղայի հայրը՝ մանկավարժ Եղիշե Պետրոսյանն ասում է, որ երեխան փոքր հասակից է հրապուրվել մեղուներով [...]

Վրացական հոսանքը անորակ է

Վերջին 10 օրվա ընթացքում Նոյեմբերյանի տարածաշրջանում հոսանքի հաճախակի անջատումներ են լինում: Մեր տեղեկություններով, պատճառն այն է, որ տարածաշրջանը էլեկտրաէներգիա է ստանում Վրաստանից: Սա կարող է տարօրինակ թվալ, սակայն վրացիները հոսանք են մատակարարում՝ Հայաստանից նախկինում ստացած էլեկտրաէներգիայի պարտքի դիմաց:

ԱՎԱԳԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋԵՑ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ

Նոյեմբերյան քաղաքի նորակառույց, այդպես էլ չգործարկված, 90-ական թվականներին թալանված հյուրանոցում 1998-ին բնակություն հաստատեց ավելի քան երեք տասնյակ ընտանիք: Նրանք իրենց ուժերով կացարանները նորոգեցին, դարձրին բնակությանը պիտանի: Անցած տարիներին այնտեղ բնակվող 17 ընտանիք, քառակուսի մետրը 1350 դրամով, սեփականաշնորհել է իր բնակարանը: Նոյեմբերյան համայնքի ավագանու հուլիսի 7-ի նիստում քննարկվեց հյուրանոցի՝ դեռեւս չսեփականաշնորհված 17 բնակարանները օտարելու եւ օտարման [...]

ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԾՆՈՒՆԴՆԵՐԸ

Նոյեմբերյան համայնքի ավագանին որոշել է քաղաքի 2010թ. բյուջեից 700 հազար դրամ հատկացնել ընթացիկ տարում ծնվածների մայրերին: Այս տարվա ապրիլի 7-ին քաղաքի 12 նորածինների մայրեր ստացան 10-հազարական դրամ: Հուլիսի 7-ին նոյեմբերյանցի եւս 20 նորածինների մայրիկների հանդիսավորությամբ հանձնվեց 10- հազարական դրամ եւ ծաղիկներ: Նոյեմբերյանցի անհատ ձեռնարկատեր Անուշ Ծատուրյանն էլ

Ճանապարհն արդեն բաց է

Անձրևներից առաջացած սողանքների պատճառով հանրապետությունում բազմաթիվ ճանապարհներ են քանդվել, իսկ որոշ երթուղիներ ժամանակավորապես փակվել էին: Միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի 29-րդ կիլոմետրում 10 օր առաջ շինարարական աշխատանքներ սկսվեցին, որոնց պատճառով այս օրերին երթևեկությունը կատարվում էր այլընտրանքային ճանապարհներով: Վանաձոր-Ալավերդի ճանապարհը փակելիս շինարարներն ասացին, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին խոստացել են աշխատանքը 10 օրում ավարտել: [...]