Բաղանիս գյուղի ծայրին, միջպետական ճանապարհին տեղադրված է արագության սահմանափակման նշան: Այդ հատվածում, ուր կառուցվող ոռոգման ջրագծի խողովակներ են թափված, արագությունը մինչեւ 40 կմ/ժամ սահմանափակող ճանապարհային նշանը գրեթե տեսանելի չէ վարորդներին, քանի որ կանաչ թփերը այն ծածկում են: Պատահական չէ, որ նշանի մոտ հաճախ կարելի է տեսնել պետավտոտեսչության կայանած մեքենան: Ամեն օր
Արխիվ May, 2010
Ջուջեւանի դպրոցի մարզադահլիճը նորոգվեց
Մայիսի 21-ին Ջուջեւան գյուղում հանդիսավորությամբ բացվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլի» կողմից իրականացվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրով վերանորոգված գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը: Այս նպատակով ծախսվել է 7 միլիոն դրամ: Ջուջեւանի դպրոցի շենքը կառուցվել է 2002-2003 թվականներին: Տեխնիկական թերությունների պատճառով անցած 8 տարում մարզադահլիճի փայտե հատակը փտել էր, առաջացել էին բազմաթիվ [...]
«Աշխարհի կենտրոնը» Կողբում
«Աշխարհի կենտրոն»: Նման հավակնոտ վերնագրով գունավոր պաստառ կարելի է տեսնել Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքի` սահմանամերձ Կողբի «Ավագի ձոր» թաղամասում, միջպետական ճանապարհի կողքին: Այստեղ «Առաքելություն մանկություն» ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը մանուկների եւ երիտասարդների համար ժամանցի եւ ակտիվ հանգստի կենտրոն է կառուցում: Այն հագեցած կլինի տարբեր խաղամիջոցներով, նաեւ ֆիլմերի բարձրորակ ցուցադրումներ կլինեն: Նույն կազմակերպությունը Կողբի թիվ 2 [...]
ՎՐԱՑԻՆԵՐԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ԴԵԲԵԴԱՎԱՆԻ 10 ՀԵԿՏԱՐԻՆ
Մայիսի 2-ին դեբեդավանցի տրակտորիստ Ռուբիկ Բադալյանը ցանկացել է վարել գյուղի տարածքում, Դեբեդ գետի աջ ափին գտնվող հողամասը, սակայն վրաց սահմանապահները նրան գերի են վերցրել: Ռուբիկի բոլոր բացատրությունները, որ դա հայկական տարածք է, ինքն ամեն տարի այստեղ վար է կատարում, վրաց զինվորականների վրա չեն ազդել: Նրանք ցանկացել են իրենց հետ Վրաստան տանել տրակտորիստին, սակայն հայ սահմանապահների [...]
Սողանքներ Տավուշի եւ Լոռու մարզերում
Նախօրեին, ժամը 09.10-ին, ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի «Գալավինո» թաղամասում տեղի է ունեցել սողանք (125մ երկարությամբ եւ 20մ խորությամբ), որը սպառնում է ավտոմայրուղու միակողմանի փակմանը. երթեւեկությունը մայրուղով դժվարացել է: Դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ սողանքի հետեւանքով վնասվել է Երեւան-Դիլիջան եւ Իջեւան-Նոյեմբերյան կապի օպտիկական մալուխը:
ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿՆ ՕՐԻՆԱԿ Է ԾԱՌԱՅՈՒՄ
Մայիսի 15-16-ը Նոյեմբերյան քաղաքում կայացավ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված վոլեյբոլի առաջնություն, որին մասնակցում էր 8 թիմ՝ Նոյեմբերյանի քաղաքի՝ 2, Կողբի, Դովեղի, Պտղավանի, Այրումի, Նոյեմբերյանի զորամասի եւ ռազմական ոստիկանության թիմերը: Մրցաշարում երրորդ տեղը գրավեց Այրում քաղաքի թիմը: Եզրափակիչում մրցակցեցին Նոյեմբերյանի մարզադպրոցի եւ զորամասի թիմերը: Հետաքրքիր եւ լարված խաղն ավարտվեց նոյեմբերյանցիների հաղթանակով՝ 3:2 հաշվով: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ [...]
Մորիլիան եւ կարմրուկը տարածվել են
Այս տարվա աննախադեպ անձրեւային եղանակի պատճառով Նոյեմբերյանի տարածաշրջանի դեղձի այգիներում տարածվել է մորիլիա հիվանդությունը, որի հետեւանքով ծառի տերեւները դեռ չբացված՝ չորանում եւ թափվում են: Դրա հետեւանքով կենսական սնուցումից զրկված ծառը եւս չորանում է: Հիվանդությունը տարածված է հատկապես Բերդավան եւ Արճիս համայնքներում:
Հաղթանակի օրվա կապակցությամբ…
Հարցազրույց Արճիսի վետերանների միության նախագահ Սերյոժա Մինասյանի հետ Հարց. Քանի՞ տարեկան էիք, երբ սկսվեց պատերազմը: Պատասխան. Ես 16 տարեկան էի, երբ սկսվեց պատերազմը: Ծնվել եմ 1925թ-ին, իսկ պատերազմը սկսկվեց 1941թ-ին: Հարց. Ե՞րբ զորարգվեցիք սովետական բանակ: Պատասխան. Ես զինվորագրվեցի 1943թ., հունվարի 21-ին: Հարց. Իսկ դուք կամավոր գրվեցիք, թե՞ ոչ:
,,Հայոց մեծ ցավը 95”
Հայոց Մեծ Եղեռնի 95 ամյակին նվիրված միջոցառումների շարքը Նոյեմբերյան քաղաքում սկսեց դեռևս նախօրեին: Ապրիլի 23-ին Նոյեմբերյանի թիվ 1 միջն. դպրոցում կայացած միջոցառումը Սողոմոն Թեհլերյանի ,,Դատավարությունն” էր` բեմականացված: Օրվա երկրորդ կեսին կայացավ Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի տան կազմակերպած ,,Հայոց մեծ ցավը 95” խորագրով հուշ երեկոն, մասնակցությամբ մշակույթի տան ժողթատրոնի դերասանների, պարային համույթի: Մոտ մեկ ժամ տևած միջոցառման [...]
Քոլեջի ,,կամավոր” դասախոսները
Նոյեմբերյանի պետական քոլեջը գտնվում է սահմանամերձ տարածքում, այն երկար տարիների պատմություն չունի, սակայն հասցրել է դառնալ շատ ծնողների հույսն ու ապավենը, քանի որ իրենց երեխաների ապագան վստահում են իրենց գործին նվիրյալ մարդկանց: Քոլեջի դասախոսամանկավարժական անձնակազմը խոր գիտակցությամբ է վերաբերվում իր կոչմանը: Կոլեկտիվում աշխատում են մարդիկ, ովքեր ունեն բազմամյա աշխատանքային մանկավարժական փորձ ու հմտություն: Նրանց ձեռքերում [...]
RSS
Twitter

Տեղադրվել է
Տեգեր: 

