Արխիվ April, 2010

ԼԱԼՎԱՐԻ ՓԵՇԵՐԻՑ՝ ՄԻՆՉԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Պատգամավորները երեկ քննարկեցին մի օրինագիծ, որը վերաբերում է համայնքային հողերի վարձակալությանը Թեպետ մենք դեռ չունենք «Տարածքային կառավարման մասին» օրենք, սակայն դա չի խանգարում մեր օրենսդիրներին՝ չեղած բանի մեջ փոփոխություններ իրականացնել, ինչպես եղավ երեկ՝ կառավարության ներկայացրած «Վարչատարածքային բաժանումների մասին» օրինագծի քննարկումների ժամանակ: ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանն ասաց. «Այս բոլորը կապված է նրա հետ, որ մեր [...]

Համաքաղաքային շաբաթօրյակ

Երեկ Նոյեմբերյան քաղաքում և հարակից մի շարք գուղերում հայտարարված էին  համայնքային  շաբաթօրյակներ: Վաղ առավոտից Նոյեմբերյանի կենտրոնում սպորտային հագուստներով և գյուղատնտեսական գործիքները ձեռքներին կարելի էր հանդիպել տարբեր կազմակերպությունների ղեկավարների և աշխատակիցների (Նոյեմբերյանի քաղաքապետարան, “Ակբա Կրեդիտ Ագրկիոլ Բանկ” Նոյեմբերյան մասնաճյուղ, “Հույսի Կամուրջ” ՀԿ, “Տուր և ԱՌ” ՍՊԸ, դպրոցներ, մանկապարտեզներ և այլն): Ի տարբերություն նախորդ տարվա, երբ շաբաթօրյակների [...]

ՀԱՄՐ ՉԱՐՉՈՒ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Մարտի 4-ին տեղեկացրինք, որ մարտի լույս 3-ի գիշերը Տավուշի մարզի Կոթի գյուղում մեր ազգային բանակի ստորաբաժանումները սպանել են պետական սահմանն անցած եւ անասնագողությամբ զբաղվող 4 ադրբեջանցիներից մեկին: Հարեւան պետության քաղաքացիները ներխուժել էին Հայաստանի սահմանամերձ գյուղը եւ գողացել Մեսրոպ Մանթաշյանի 4 խոշոր եղջերավոր անասունը: Հետո պարզվեց, որ մեր զինվորները երկու անասնագողի էին ոչնչացրել: Դիակները հանձնվեցին ադրբեջանական [...]

Լոս Անջելեսում 4 հայ է սպանվել, ևս երկուսը վիրավոր են

4 հայ է սպանվել Լոս Անջելեսի Սան Ֆերնանդո հովտում գտնվող ռեստորանում։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է, որ սպանությունը կազմակերպված է եղել։ Սպանվածները տղամարդիկ են, երեքը մահացել են տեղում, չորրորդը՝  հիվանդանոցում։ Եվս երկուսը վիրավոր են։ Լոս Անջելեսի ոստիկանությունը արդեն պարզել է սպանվածների ինքնությունը. նրանք են՝  25-ամյա Հայկ Եգանյանը, 26-ամյա Սարգիս Քարաջյանը, 28-ամյա Հարութ Բաբուրյանը և 31-ամյա [...]

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆ Է

ՀՈՎԱԿԻՄ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ -Ներկայացրեք խնդրեմ Սուրբ Զատիկի խորհուրդը: -Սուրբ Զատիկը Քրիստոնեական Եկեղեցու մեծագույն տոնն է: Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը մեռելներից: Այն Քրիստոսի հարության տոնն է, Հայ Եկեղեցու շարականների` հոգեւոր երգերի նկարագրությամբ` “բացեց երկնքի դռները եւ անուշահոտություն բուրեց աշխարհում` ցույց տալով ճանապարհը նորոգման, եւ կենդանություն պարգեւեց [...]

iPhone-ը ներկայացավ պաշտոնապես

iPhone-ը վերջապես պաշտոնապես հասավ Հայաստան: Մեր երկրում այն ներկայացնելու է «Օրանժ Արմենիան»։ Orange-ը խոստացել էր iPhone-ը հայկական շուկայում ներկայացնել անցած տարվա վերջին։ iPhone-ի մի փոքր ուշացումը «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան բացատրում է նրանով, որ սպասում էին` Հայաստանը պաշտոնապես դառնա Apple-ի գործընկեր, բացի այդ` ընկերությունը ցանկանում էր համոզվել, որ «ամեն ինչ լավ է աշխատելու»։

Հատուցման եւ չհատուցված գումարների համադրումը

Հայաստանի բնակչության վերարտադրությունը 70-ական թվականների կեսերից ժողովրդագրական խոշոր փոփոխությունների է ենթարկվում, իսկ 80-ական թվականների վերջերից սկսած՝ բազմաթիվ գործոնների ազդեցության հետեւանքով դարձավ կրիտիկական՝ բնական աճ գոյություն չունի, մեխանիկական աճը հաճախ բացասական է կամ զրոյական։ Մի կողմ թողնելով Հայաստանի բնակչության վերարտադրության շատ ուշագրավ հարցեր՝ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ հանգամանքի վրա։ Վերջին տասնամյակների ընթացքում սոցիալ-տնտեսական, քաղաքական [...]