Արխիվ March, 2010

Գյուղապետը չարաշահել է…

ՀՀ Դատախազության 30.03.2010թ-ի  պաշտոնական հաղորդագրության համաձայն ոստիկանության Լոռու բաժնում  հարուցվել է քրեական գործ` Լեռնապատ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիքի  եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Լոռու մարզի դատախազությունում  Լեռնապատ համայնքի բնակիչներից ստացված բողոքների  ստուգմամբ պարզվել է, որ Վ. Եղիազարյանը, ով  1999 թվականից աշխատել է որպես  Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար, իր  համագյուղացի Լ. Ղումաշյանին

Մոսկովյան պայթյունների հետևանքով երկու հայ է վիրավորվել

Մոսկվայի մետրոյի երկու կայարաններում կատարված ահաբեկչական պայթյունների հետևանքով երկու հայ է վիրավորվել՝ 18–ամյա Հասմիկ Մարտիրոսյանը և 55–ամյա Աննա Փորքաշյանը։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ

Անցնում ենք ամառային ժամանակի

Համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի` յուրաքանչյուր տարվա մարտի վերջին կիրակի օրը (հետևաբար` մարտի 28-ին)` ժամը 02.00-ին, ժամացույցի սլաքը պետք է մեկ ժամ առաջ տանել, իսկ հոկտեմբերի վերջին կիրակի օրը` ժամը 03.00-ին` 1 ժամով բերել հետ: Ամառային ժամանակը կիրառվում է էլեկտրաէներգիայի խնայողության նպատակով:

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ «ԿԼՊԵ՞Լ»

Վիրտուալ վաճառականները հույս ունեն, որ իրենց թանկուկրակ ապրանքները սփյուռքահայերը կսպառեն՝ առանց գլխ ի ընկնելու դրանց շուկայական արժեքի մասին: Փոքր ծաղկեփնջիկ, գինը՝ 53 հազար 700 դրամ: Տորթ, 50×60 սմ, գինը՝  86 700 դրամ կամ $229.36: Հարազատի գերեզմանին մոմ վառել, գինը՝ պայմանագրային: Այս գնացուցակը զետեղված է հայկական ինտերնետային կայքերից մեկում՝

«ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻ» ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆ

Եթե ՌԴ իշխանությունները իրականացնեն իրենց մտադրությունները Ռուսաստանի եւ հատկապես Մոսկվայի իշխանությունները արտասահմանցի միգրանտների ներհոսքը նվազեցնելու նպատակով տարեցտարի աշխատանքային թույլտվության քվոտաները պակասեցնում են: Եթե նախորդ տարի ՌԴ-ի մայրաքաղաքում արտասահմանցիների աշխատանքային քվոտաները 300 հազար էին, ապա այս տարի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը միգրացիոն ծառայությունների առջեւ խնդիր է դրել՝ արտասահմանցիների աշխատանքային քվոտաները չպետք է գերազանցեն 200 հազարը:

Հայաստանում պարզեցվել է ավտոմեքենաների մաքսազերծման կարգը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզեցրել է ավտոմեքենաների լրացուցիչ կոմպլեկտավորումը մաքսային արժեքում ներառելու գործընթացը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀՀ պետեկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանը այսօր ասել է, որ

Ինքնասպանության փորձ` նույն դանակով

Մարտի 23-ին, ժամը 22.45-ին, կրծքավանդակի աջ մասի ծակած-կտրած արյունահոսող վերքով Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել 39-ամյա Նարիման Պ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Մարտիկ Կ.-ն գտնվելով Նարիման Պ.-ի տանը, վիճաբանել է վերջինիս և նրա կնոջ` Լեյլա Բ.-ի հետ:

ՏԱՎՈՒՇՆ ԷԼ ԹԵՐԱՑԱՎ

Մարզպետարանը ծածուկ է պահում ծուլացած համայնքապետերի անունները Անցած շաբաթավերջին տեղեկացրել ենք, որ ՀՀ նախարարությունների եւ պետական այլ գերատեսչությունների գնահատականների համաձայն, 2009-ին ամենալավը աշխատել է ՀՀ Տավուշի մարզպետը, երկրորդը Շիրակի մարզպետն է, երրորդը՝ Սյունիքի: Եվ քանի որ այս գնահատականներից հետո՝ այս տարվա հունվարին Շիրակում եւ Սյունիքում արձանագրվել էր գույքահարկի նվազում, եզրակացրել էինք, որ լավ գնահատականներից հետո [...]

Վիճակագրություն, եղանակ և տարադրամի փոխարժեք

Հարգելի այցելուներ մեր կայքում ավելացել է վիճակագրություն բաժինը: Շուտով կայքում կզետեղենք նաև եղանկի տեսության և տարադրամի փոխարժեքի վերաբերյալ ցուցիչները: Հարգանքներով` «Նոյեմբերյան.info»-ի ադմինիստրացիա:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8

Սիրելի կանայք և աղջիկներ «Նոյեմբերյան.info»-ն սրտանց շնորհավորում է Ձեզ` կանանց մեկամսյակի կապակցությամբ:  Թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, քնքշությունն ու գրավչությունը, պայծառ ժպիտն ու գարնանային տրամադրությունը հավերժ ձեր ուղեկիցը լինեն: Հարգանքներով` «Նոյեմբերյան.info»-ի խմբագիր Արթուր Ամիրաղյան