Այսօր ուրբաթ, 13-ն է. խուսափեք կոնֆլիկտներից

Աստղերը գուշակում են, որ այսօր՝ ուրբաթ, 13-ը անբարենպաստ օր է։

«Աստղագիտության, այլ ոչ թե թվագիտության տեսանկյունից ուրբաթը կլինի վատ օր, հատկապես մինչև ժամը 17։22-ը։ Հնարավոր են վթարներ, կոնֆլիկտներ և խնդիրներ գործընկերային հարաբերություններում»,- ասել է Ռուսական աստղագիտական դպրոցի տնօրեն Ալեքսանդր Զարաևը։ Ըստ նրա՝ այս ուրբաթ օրը լուրջ գործերն ավելի լավ է ծրագրել երեկոյան։

«Լուսինը մտնում է Կշեռքի համաստեղություն։ Ցանկալի է չծրագրել հեռավոր ուղևորություններ։ Մարդիկ այս օրը մոռացկոտ կլինեն, անհրաժեշտ է ծրագրերը հստակ կազմել, ուշադիր լինել՝ փաստաթղթերը չմոռանալու համար»,- ասել է Զարաևը։

Ըստ աստղագետի՝ սեփական անձը պաշտպանելու համար հարկ է հետևել առողջությանը, չչարաշահել միսը և սպիրտային խմիչքները։ Իսկ գլխավորը՝ դրականորեն տրամադրվել։

Շատ երկրներում սնահավատ մարդիկ վախենում են ուրբաթ օրվանից, որը զուգադիպում է ամսվա 13-րդ օրվան։ Շատերն աշխատում են այդ օրվա համար կարևոր բաներ չծրագրել։

«Վատ» թվի հանդեպ վախը հանգեցրել է այն բանին, որ, օրինակ, Վիեննայի «Պրատեր» ատրակցիոնում հայտնի «սատանայի անիվը» չունի 13-րդ համարի խցիկ։ ԱՄՆ-ում շատ հյուրանոցներում բացակայում է ավանդական համարը, իսկ որոշ բարձրահարկ շենքերում 13-րդ հարկ չկա. 12-րդ հարկից հետո անմիջապես 14-րդն է։

Շատերը պնդում են, որ «ուրբաթ, 13-ի» հանդեպ սնոտիապաշտ վախը գալիս է Տամպլիերների ուխտի բազմաթիվ ասպետների համաժամանակյա ձերբակալության ամսաթվից. ձերբակալությունները կատարվել էին 1307թ. հոկտեմբերի 13-ին, ուրբաթ օրը Ֆրանսիայի Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկ թագավորի հրամանով։

Թողնել մեկնաբանություն

Դուք պետք է մուքտ գործեք մեկնաբանություն թողնելու համար