Անշարժ գույքի Չափագրում

“ՌԵԿՈՆ ՓՐԻՆԹ” ՍՊԸ-ն

առաջարկում է արհեստավարժ և որակյալ ծառայություններ հետևյալ բնագավառներում

1.Անշարժ ԳույքիՉափագրում/հաշվառում
2.Քարտեզագրություն,գեոդեզիա
3.Անշարժ Գույքի Գնահատում, առք, վաճառք, վարձակալություն
4.Հողաշինարարություն
5.Անշարժ Գույքի տեղազննում,ուսումնասիրություն
6.Նախագծերի կազմում
7.Տեխնիկական և փորձագիտական եզրակացություններ
8.Ինքնակամ կառույցների ուսումնասիրություն,Չափագրում
9.Օրինականացման գործընթացի խորհրդատվություն,ինքնակամ կառույցների օրինականացման իրավաբանական աջակցություն
10.Անշարժ Գույքի հետ կապված գործարքների վերաբերյալ իրավաբանական ծառայությունների մատուցում

 

Իրավաբանական, Փաստաբանական Ծառայություններ հետևյալ իրավունքի ոլորտներում

 

  1.  քաղաքացիական իրավունք

  2. հողային իրավունք

  3. աշխատանքային իրավունք

  4. մաքսային իրավունք

  5. հարկային իրավունք

  6. վարչական իրավունք

    Մեր Հասցեներն են

    ՀՀ Տավուշի մարզ

    ք. Նոյեմբերյան                                                                                        Ք. Իջևան   

    Երևանյան 4                                                                                              Վասիլյան 12 

                 Հեռ 093 111 828 ,099 22 45 22

    Email  Reckonllc@mail.ru

 

Արտակարգ պատահար Նոյեմբերյանում` Գազ-66 մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, մահացել է 2, վիրավորվել 11 մարդ (լուսանկարներ)

Այսօր առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ինչպես Տավուշից News.armeniatv.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի Սալկուտ կոչվող հանդամասում խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Շտապ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը` ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ ժամը 10:30-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում` Սալկուտ կոչվող հանդամասում սարալանջից իջնելու ժամանակ, Բերդավան գյուղի բնակիչ, 26-ամյա Վահան Լյուդվիգի Եվգենյանը, վարելով «ԳԱԶ 66» մակնիշի 58 ԼՏ 259 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, շրջվել, ապա մոտավորապես 50-80 մետր գլորվել ձորը:

Պատահարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորներ` 37-ամյա Արմեն Սամվելի Քարիմյանը և նորածին Սերգեյ Էդիկի Աբրահամյանը տեղում մահացել են:

Մարմնական տարբեր աստիճանի` ծանր և միջին վնասվածքներ են ստացել ավտոմեքենայում գտնվող`

1. 3-ամյա Գոռ Վահրամի Եվգենյանը,
2. 7-ամյա Հեղինե Վահրամի Եվգենյանը,
3. 51-ամյա Ռաշիդ Զեյնարի Ոսկանյանը,
4. 15-ամյա Անժելա Արայիկի Քարիմյանը,
5. 26-ամյա Վահան Լյուդվիգի Եվգենյանը,
6. 14-ամյա Արթուր Արայիկի Քարիմյանը,
7. 7-ամյա Կարեն Էդիկի Աբրահամյանը,
8. 26-ամյա Նունե Սեյրանի Միքայելյանը,
9. 28-ամյա Հայարփի Խաչատուրի Պետրոսյանը,
10. 29-ամյա Ալլա Երվանդի Բարսեղյանը,
11. 29-ամյա Դոնարա Լյովայի Եվգենյանը:

Նոյեմբերյանում մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է

Հուլիսի 24-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում, 54-ամյա Աշոտ Ծատուրյանի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան քաղաքի «Կոզմանթալա» կոչվող հանդամասի ճանապարհին դուրս է եկել բանուկ մասից, գլորվել ձորը: Վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

ԵՐԵՔ ՕՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵԶՐԻՆ

Նոյեմբերյան քաղաքի ծայրին, դեպի Իջեւան ձգվող ճանապարհի եզրին թափված է 47-ամյա Ալիսա Քառյանի համեստ ունեցվածքը՝ անկողինը, հագուստը, դույլեր, աթոռներ եւ այլն: Կողքին կանգնած է ինքը: Նա արդեն 3 օր ու գիշեր անցկացնում է բաց երկնքի տակ: Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այս հատվածով երթեւեկողները տարակուսած նայում են այդ ուղղությամբ: Ալիսան լրագրողիս հետ զրույցում ասաց, որ ինքը ամուսնացած է եղել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Ռաֆիկ Գիշյանի հետ: 15 տարի առաջ ամուսնալուծվել է, տղան եւ աղջիկը մնացել են հոր մոտ: Հետո Ալիսան տեղափոխվել է Երեւան, աշխատել սննդի օբյեկտներում: 2 տարի առաջ վերադարձել է Նոյեմբերյան, զբաղվել տարեց մի

Լեւոն Արոնյան եւ Արիանա

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ուղիղ մեկ ամիս է` Հայաստանում է: Նա այստեղ է իր սիրելիի` ֆիլիպինուհի Արիանայի հետ: Լեւոն Արոնյանին պատահաբար հանդիպեցինք թենիսի եւ ֆիտնեսի ակումբում ընկերուհու հետ մարզվելիս:):

«ԿԵՆՏՐՈՆԸ» ԿՀԱՍՆԻ ՏԱՎՈՒՇ

Առաջիկա մի քանի օրում Տավուշի մարզում «Կենտրոն» հեռուստաընկերությունը եթեր է մտնելու: Նոյեմբերյանի հեռուստաաշտարակում արդեն տեղադրվել են արբանյակային հաղորդում ստանալու եւ վերահեռարձակելու համար անհրաժեշտ  բոլոր սարքավորումները: Հեռարձակում ապահովելու համար օգտագործվելու է նաեւ ինտերնետային կապը:

159 ԴՐԱՄ՝ 3 ԱՆԳԱՄ ՍՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մինչ Երեւանում քաղաքապետարանը  հոգացել է մանկապարտեզ հաճախող երեխաների ծախսերը, մարզերում նախադպրոցական հաստատություններում սննդի խնդիր կա: Նոյեմբերյանի թիվ 2՝ «Հեքիաթ» մանկապարտեզը 4 խումբ, 100 սան ունի: Այս մանկապարտեզը «Քայլ առ քայլ» ծրագրի Հայաստանում գործող վերապատրաստման 6 կենտրոններից մեկն է: Մանկապարտեզի տնօրեն, 2001թ. հանրապետությունում լավագույն դաստիարակ ճանաչված Փառանձեմ Խանգելդյանն ասում է, որ յուրաքանչյուր երեխայի համար ծնողներից ամսական 3500 դրամ է գանձվում: Նոյեմբերյանի քաղաքապետարանը տրամադրում է  մանկապարտեզի աշխատողների աշխատավարձը, մանկապարտեզի

ՀԵՂԵՂ՝ 130 ՀԱԶԱՐ $-ԻՑ ՀԵՏՈ

Մայիսի 16-ի երեկոյան հեղեղվել է անշարժ գույքի կադաստրի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանման շենքը: Պատճառը զուգարանում ջրի փականների անսարքությունն է: Ողջ շենքի հատակները ծածկվել էին ջրի 30 սանիտիմետրանոց շերտով: Ավելի քան երկու ժամ, ժամը 22-ից մինչեւ կեսգիշեր կադաստրի տարածքային ստորաբաժանման աշխատողները եւ շենքի հարեւանությամբ ապրող նոյեմբերյանցիները սենյակներից հեռացնում էին ջուրը: Կադաստրային բազմաթիվ գործեր թրջվել են: Դեռ հայտնի չէ, վնասվե՞լ են, արդյոք, տարածքային ստորաբաժանման համակարգիչները:

ՏԱՎՈՒՇԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ (Մայր աթոռը փող ունի, բայց չի կառուցում, Նոյեմբերյանի քաղաքապետարանը ուզում է կառուցել, բայց փող չունի)

2010 թվականի դեկտեմբերի 10-ին Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հայրապետական կոնդակով ստեղծվեցին Հայ առաքելական եկեղեցու երկու նոր թեմեր՝ Տավուշի եւ Վայոց ձորի: Մինչ այդ՝ Տավուշը Գուգարաց թեմից «կիսանկախ» վիճակում էր: Կարգավիճակի բարձրացումը, սակայն, չլուծեց որոշ հին, ձգձգված հարցեր:
16 200 բնակիչ ունեցող առողջարանային քաղաք Դիլիջանը եկեղեցի չունի: Դիլիջանում եկեղեցի կառուցելու համար դեռեւս 2006 թվականին բարերարները Մայր աթոռին 1 միլիոն դոլար են նվիրել, համայնքում էլ ստեղծվել է եկեղեցու կառուցմանն օժանդակող հիմնադրամ՝ ներգրավելով այլ ֆինանսներ: Բայց Դիլիջանի քաղաքապետարանը եկեղեցու շինարարության հարցում դեռեւս Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ վերջնական համաձայնություն ձեռք չի բերել: Այսօր Դիլիջանի «Թուֆենկյան» թանգարանի մասնաշենքերից մեկում գործում է ժամանակավոր եկեղեցի կամ աղոթատեղի: Դիլիջանցիների վկայությամբ՝ այստեղ հաճախ արարողություններ է կատարում Շավարշ քահանան, սենյակում նաեւ մոմեր են վաճառվում: Իսկ 5 տարի առաջ նվիրված մեկ միլիոն դոլարը դեռ բանկում է, ու դժվար չէ հաշվել, թե կլորիկ այս գումարները:

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՑԻ ՄԻԼԻՑԻՈՆԵՐՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

Մայիսի 6-ին Նոյեմբերյանում հարգանքի տուրք մատուցվեց 1991 թվականի մայիսի 6-ին խորհրդային զինուժի հարձակմանը դիմակայած ու զոհված նոյեմբերյանցի 14 միլիցիոներների հիշատակին: 

20 տարի առաջ նրանք զոհվեցին Ոսկեպարի անտառում, երբ մեկնում էին սահմանը պաշտպանելու: Նրանց ընկերներն էլ գերվելով խորհրդային զինուժի կողմից՝ ամիսներ անցկացրին ադրբեջանական բանտերում: Թեեւ 20 տարի է անցել այդ եղերական լուսաբացից, սակայն միլիցիոներների սպանության հետ կապված շատ հանգամանքներ դեռ լիովին բացահայտված չեն: